ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է
07.08.2026 | 12:27

Աշխարհիկ որևիցե դատավոր կամ իշխանավոր, ով կփորձի դատել և հայհոյել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Աստծո օծյալին, կմտնի անեծքի տակ, իսկ երկիրն և ժողովրդին կտանի կորստի ու ողբերգության ։

Ինչ՞ է նշանակում լինել եկեղեցու գլուխ և Աստծո օծյալ։

Որոշ մարդիկ, ովքեր չունենալով ոչ՛ աստվածաբանական կրթություն և ոչ՛ էլ տարրական կրոնական գիտելիքներ, իրենց իրավուք են վերապահում սխալ մեկնաբանել Կաթողիկոսի Եկեղեցու գլուխ և Աստծո օծյալ լինելու հանգամանքը՝ այս կերպով մոլորեցնելով հավատացյալներին։

Ըստ եկեղեցու հիերարխիայի կամ նվիրապետական կարգի կաթողիկոսը, պատրիարքը կամ պապը երկրային վարչական իմաստով համարվում են եկեղեցու և եկեղեցական համակարգի գլուխը, այսինքն՝ բարձրագույն հոգևոր պետը տվյալ ազգային կամ տեղական եկեղեցու։

Իսկ աստվածաբանական իմաստով և քրիստոնեական վարդապետության համաձայն, իհարկե, Տեր Հիսուս Քրիստոս է եկեղեցու Գլուխը, իսկ հավատացյալները՝ նրա մարմնի անդամները։

Հետևաբար , Հայոց Հայրապետին հայ եկեղեցու գլուխ լինելու հանգամանքը համեմատել Տեր Հիսուսի հետ, որպես Եկեղեցու Գլխի՝ մոլորություն է կամ էլ անգրագիտություն։

Իսկ Աստծո օծյալ անվանում են այն մարդկանց , ովքեր Աստծուց կանչվել են, որևէ բարձր առաքելության համար և Սուրբ Հոգու կողմից օծվելով, նրանց տրվել է իշխանության շնորհ ՝ առաջնորդելու և հովվելու ժողովրդին։

Հին ուխտի մեջ այդ մարդիկ եղել են մարգարեները, թագավորները և Իսրայելի քահանաները։ Իսկ Նոր Ուխտի մեջ առաջին Աստծո Օծյալն՝ ինքը Տեր Հիսուս Քրիստոս է։ Տիրոջից հետո առաքալները, իսկ եկեղեցու հիմնադրումով Աստծո օծյալներն են համարվում եպիսկոպոսն ու քահանան։

Հետևաբար, Հայոց Հայրապետը, ով Սուրբ Թադեոս Առաքյալի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդն է, նա եպիսկոպոսապետն է և Աստծո օծյալը։

Ուրեմն, նրա դատավորը միայն Աստված է։

Վեհափառի միջոցով է Սուրբ Հոգու շնորհները բախշվում մեր եկեղեցում և ողջ ազգի վրա։ Միայն Հայոց Կաթողիկոսն իրավուք ունի օրհնելու Սրբալույս Մյուռոնը և ձեռադրելու եպիսկոպոս։

Այսօր, ովքեր փորձ են անում նսեմացնել Գարեգին Բ Վեհափառի Հայրապետի հանգամանքը , նրանք մոլորեցնողներ և պառակտիչներ են։

Սթափվե՛ք, քանի ուշ չէ։

Տերը պահապան մեր Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին։

Տեր Մաղաքիա ՕՀԱՆՅԱՆ

Հ․Գ.

Յուրաքանչյուր քրիստոնյա, ով օծվել է Սրբալույս Մյուռոնով և ստացել է Սուրբ Հոգու շնորհները, այս կյանքում քրիստոնեաբար ապրելու և հավիտենական կյանք ժառանգելու համար է, այլ՝ ոչ թե Աստծո օծյալ տիտղոսն ունենալու։

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ